ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացմամբ, որը գործում է մինչև այդ գումարման Ազգային ժողովի հաջորդ էթիկայի հանձնաժողովի կազմավորումը: Էթիկայի հանձնաժողովի կազմը, նախագահին և տեղակալներին հաստատում է ՀՀ ԱԺ նախագահը:
Էթիկայի հանձնաժողովը տալիս է եզրակացություններ և կայացնում որոշումներ էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ էթիկայի հանձնաժողովը կարող է ցանկացած պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և ստանալ էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին վերաբերող նյութեր և փաստաթղթեր:
Որպիսի «բալանսը» պահվի, ի սկզբանե որոշվել էր, որ հանձնաժողովում պետք է հավասար բաշխվեն տեղերը իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև: 
Քանի որ ԲՀԿ-ն ոչ ընդդիմություն է և ոչ էլ իշխանություն, ստիպված էին ԲՀԿ-ին էլ տեղ հատկացնել: Այսինքն՝ ստացվեց այպես, որ իշխանությունը, Աժ-ում ստեղծված պատկերին հակառակ, էթիկայի հանձնաժողովում բացարձակ մեծամասնություն չկազմեց և հետևաբար էլ որոշումներն էլ չի կարող միանձնյա կայացնել: Եվ քանի որ մեր իշխանությունը գործում է «кто не с нами тот против нас» սկզբունքով, ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ որոշում կայացնելու մենաշնորհը կամաց-կամաց ձեռքից կորցնում է, և ջանք ու եռանդ չի խնայում խնդրին իր համար ընդունելի լուծում տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել