Տևական ժամանակ է, ինչ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության աշխատողները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը:
Ինչպես հայտնի է՝ հանրապետության նախագահի հանձնարարությամբ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ընկերության ղեկավարության հետ համատեղ դեռևս երկու ամիս առաջ սկսեց միջոցներ ձեռնարկել ընկերության աշխատողների աշխատավարձերի պարտքերը մարելու ուղղությամբ։
Մինչ այդ, ձեռնարկության մնացորդային ապրանքների միջոցների վաճառքից ստացված գումարով մարվեց քիմպրոմցիների երկու ամսվա աշխատավարձը: Ընդանուր առմամբ գործադիր մարմինն աջակցելու է շուրջ 340 մլն դրամով։
Սպասվում է, որ այդ գործընթացը կավարտվի այսօր: Բացի դրանից, գործարանում այս պահին կատարվում են ուսումնասիրություններ, որոնք կներկայացվեն մոտ ապագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել