Ինչ սկսել է Ամանորը, երևանյան ու ծաղկաձորա/աղվերանյան ռեստորանահյուրանոցային համալիրները, իրար հերթ չտալով, գովազդներ են տարածում առ այն, թե բա հաստատ մեզ մոտ համեցեք, որովհետև մեզ մոտ են լինելու էս կամ էն «աստղը», էս կամ էն շոումեններն էլ վարելու են մեր ամանորյա երեկոն:
Ուրեմն, ռեստորանահյուրանոցային համալիրների հարգելի սեփականատերեր, ՀՀ ոչ մի «աստղ» կամ «շոումեն» չունի էն պրիստիժը, որով ձեզ կարա կլիենտ բերի (դե մի երկուսը կան, որոնց ֆանատներն անչափահաս են, բայց, ցավոք, էդ անչափահասները նման որոշում կայացնելուց շատ քիչ «ձայն» ունեն տանը): Ասածս ինչ ա. ի՞նչ եք անիմաստ էս կամ էն «աստղ» կամ շոումեն իրեն կոչողին մեշոկով փող տալիս, որպեսզի իրանք Ամանորը ձեզ մոտ դիմավորեն, դա էսօրվա օրով բիզնեսի սխալ ներդրում ա, քանի որ նրանք անհնար է, որ ձեզ «մարդ բերեն», ու հլը մի հատ էլ թիվիով գովազդ ա, որ տալիս եք, ու ՖԲ-ով գովազդ ա, որ դնում եք: Եթե մարդը գա ձեզ մոտ ամանորին, ուրեմն դուք կամ լավ հաց եք տալիս, կամ էլ ուղղակի տեղ չկա, ձեզ մոտ են եկել, կամ էլ իրանց համար վսյո ռավնո ա՝ որտեղ կլինեն, իսկ ամենավերջում ուղղակի ձեր օբյեկտն իրանց դուրը եկել ա, բայց, վստահեցնում եմ ձեզ, ոչ նրա համար, թե ովքեր են լինելու Ամանորին ձեր փարթիի մասնակիցները: Էնպես որ, չարժե անիմաստ ու անշահութաբեր ներդրում անեք՝ կարճաժամկետ հատվածում ոչ մի ատդաչա չստանալով... էդ դարն անցել ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել