Ամերիկացի ինժեներ Մորֆին ձևակերպել է մի քանի օրինաչափություն, որոնք նկատած պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ գործ են ունեցել տեխնիկայի հետ:
Դրանք են` 

1. Ձեռքից բաց թողնված ծանր գործիքը միշտ ընկնում է այնպիսի տեղ, ուր կարող է հասցնել ամենից մեծ վնասը
2.Միշտ, երբ խողովակը չափից ավելի երկար է լինում, հենց որ կտրում են, անհրաժեշտ չափից կարճ է ստացվում
3.Որևէ բարդ սարք քանդելուց և կրկին հավաքելուց հետո միշտ պարզվում է, որ սարքի մասերից մի քանիսը ավելորդ են եղել
4.Պտուտակը, որ ամենաանհարմար տեղում է, միշտ ամենապինդն է ամրացված լինում
5.Բոլոր հերմետիկ միացումներն միշտ ինչ-որ բաց տեղ են ունենում
6.Երբ ինչ-որ բան չես կարողանում գտնել, այն հենց քո աչքի առաջ է
7.Այն հաշվարկները, որոնք բոլորովին երկրորդական են թվում, միշտ առավել մեծ սխալների պատճառ են դառնում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել