Պատմական գիտությունների թեկնածու

Հրանտ Բագրատյանի կողմից ՀՀ նախագահի թեկնածության հնարավոր առաջադրումն, ինչպես նաև Զուրաբյանի ու Օսկանյանի միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ ՀԱԿ-ի որոշ անդամների մասին արված մեկնաբանությունները կասկած անգամ չէին թողնում, որ այդ քաղաքական արհեստածին կառույցի պառակտումը լոկ ժամանակի հարց է: Պատմությունը ցույց է տվել, որ անձանց և իշխանություն զավթելու մոլուցքով ստեղծված քաղաքական միավորումները չեն դիմանում ժամանակի փորձությանը և թղթե տնակի պես փլվում են, քանի որ գաղափարական հիմքեր չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել