Շատերն են զարմանում, միգուցե զայրանում, թե բա եթե ընտրությունները կեղծվել են, ժողովրդի քվեն գողացվել է ու նման բաներ, բա ինչի մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ինչի պահանջատեր չեն, ինչի պատիվ ու պատասխան չեն պահանջում իրենց քվեն գողացողներից, կարճ ասած` ինչի քաղաքացի չեն: Ուրեմն էսպես` դուրս չեն գալիս փողոց, որովհետև ցուրտա, երկրորդ` բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հասարակությունը բանական մարդկանց հանրագումարա, առնվազն ծանոթ չեն ամբոխին, ամբոխի հոգեբանությանը, նրա վարքի առանձնահատկություններին (շատ չխորանանք, կարդանք` Լեբոն, Թարդ, Բոդրիար, Ռայխ և այլն), երրորդ` քաղաքականությունը ոչ միայն շահերի պայքար է, այլ նաև զանգվածային տրամարդությունների բախում է, որտեղ հաջողվում է նա, ով կարողանում է ճիշտ կազմակերպել իր թիմը, ով կարողանում է ազդել զանգվածային հոգեբանության վրա, ու դրա համար առնվազն պետք է իմանալ, թե ոնց դա անել, իսկ դրա համար ճիշտ գրքերա պետք կարդալ, չորրորդ` հիմարություն է սպասել, թե երբ մարդիկ խելքի կգան, երբ կդրսևորեն քաղաքացիական կեցվածք և այլն, քանզի քաղաքացու գաղափարը ընդամենը մարդու մասին տեսական մոդել է, ու մարդը ժամանակ առ ժամանակ կարող է էդպիսին լինել, կամ էլ չլինել, հինգերորդ` ինչպես քաղաքականությունը, այնպես էլ գործունեության ամեն ոլորտ ընդամենը խաղ է մարդու համար, էսօր նա քաղաքականություն է խաղում, վաղը խաղալու է ընտանիք, մյուս օրը` փող աշխատել, էն մյուս օրը` սեր, սեքս, գիտություն և այլն, իսկ այսօր ուղղակի մարդիկ հոգնել են քաղաքականություն խաղալուց, չեն վախենում է, այլ հոգնել են, հոգնել: Էլի շատ կետեր կան, բայց քաղաքական թիմերի համար գոնե էսքանն իմանալն անհրաժեշտա, թե չէ հավերժ զարմանալու են ու զայրանալու, զարմանալու են ու զայրանալու...
Հ.Գ. իսկ ավելի պատկերավոր` էս գլուխգործոցում...
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել