Թվում է, թե Բաքվի բռնապետը կարողացավ ճնշել Նարդարանի շիա հավատացյալների ընդվզումը և այժմ հսկայական դրամագլուխ է առաջարկում ավանը վերականգնելու, դրա ենթակառուցվածքները թարմացնելու և այլ «երազային» ծրագրեր իրականացնելու համար:
Իրականում սակայն, Նարդարանի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ անցել է, այսպես կոչված, գաղտնի փուլ` մի վիճակ, որը բնորոշելու համար շիայական իսլամում կա նույնիսկ հատուկ եզր՝ «թաղիյյա»:
Տների և հաստատությունների տանիքներից շիայական սգո դրոշները անարգանքով պոկելով և դրա փոխարեն ադրբեջանական եռագույնն ամրացնելով, Բաքվի վարչակարգն, ինչքան էլ տարօրինակ թվա, Նարդարանի հավատացյալ շիաների համար ստեղծել է ըստ էության, ավելի կատարյալ մի դրություն, երբ վերջիններս իրենց զգում են իրենց իսկ պաշտած իմամ Հուսեյնի՝ հանիրավի անարգվածի և դատապարտվածի վիճակում, ինչն, ըստ շիայական գաղափարախոսության՝ նոր դուռ է բացում հետագա ավելի հուժկու պայքարի համար՝ Նարդարանը տիպաբանորեն նույնականացնելով Քերբալայի դաշտի, իսկ Բաքվի բռնապետին՝ անհավատ հորջորջվող միջնադարյան խալիֆայի հետ:
Կասկած չկա, որ Նարդարանում շիայական գաղտնածեսը Բաքվի բռնապետի կիրառած ճնշումների արդյունքում իրականում ստացել է գաղափարական նոր և հզոր լիցք, որը կրկին ժայթքելու է՝ այս անգամ ավելի ահարկու ալիքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել