Լրագրողների մասին.
Թե ինչու լրագողները սկսեցին դիմել «կեղտոտ տեխնոլոգիաների»....
Նախ, ուզում եմ ասել, որ ունենք ընտիր լրագրողներ, ովքեր երբեք ապատեղեկատվոււթյուն չեն մատուցում, «կռիսություններ» չեն անում, և միշտ իրեցն բարձրունքի վրա են:
Բայց ունենք նաև լրագրողներ, ովքեր ամենակեղտոտ տեխնոլոգիաներին են դիմում (հիմնականում քաղաքական գործիչների հանդեպ): Ինչո՞ւ:
Որովհետև երբ երկրում ուղիղ հարցին ուղիղ չեն պատասխանում,
երբ ակնհայտ բիզնեսմեն պատգամավորները մուտիտ են անում, թե իրենք բիզնես չունեն, (հետո լրագրողներին մուտիլովչիկ ասում)
երբ ակնհայտ ճշմարտությունները ժխտում են,
երբ մարդիկ հեշտությամբ կարողանում են իրենց էշի տեղ դնել...
Լրագրողին այլ ճանապարհ չի մնում, քան «տարբեր անկյուններից» բզբզել, երբեմն էլ սադրելով որոշ հարցերի պատասխաններ ստանալ...
Իրականում մեր քաղաքական գործիչներն են մեղավոր և իրենք ավելացրերցին այն լրագրողների, կամ կռիս-լրագրության քանակը, ովքեր ուղիղ հարցին ճիշտ պատասխան չստանալու պատճառով, ստիպված դիմում են սադրանքների ու որոշ դեպքերում «կռիսությունների»...
Ես գիտեմ, որ կան մուտիլովչիկ լրագրողներ, բայց ռեյտինգային աղյուսակում նրանք երբեք չեն կարող առաջ անցնել «բիզնես չունեցող» քաղաքական գործիչներից...
Առաջին հորիզոնականը որպես մենաշնորհ, հավերժ պատկանելու է ձեզ՝ քաղաքական գործիչներ...
P.S.
Հա, որ երկրում ամեն ինչ լավ էլ լիներ, վստահ եմ, որ էլի կլինեին լրագրողներ, ովքեր նույն կերպ կվարվեին, բայց չէին լինի այս քանակի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել