Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկում տեսա, որ մարդու իրավունքների օրվան նվիրված ՀԱԿ-ի ու «Նոր Հայաստանի» նախաձեռնած երթից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ պետք է ստեղծվի «Ազնվության բանակ»: Վերջինս նշել է, որ ստեղծվելիք ճակատը պետք է ունենա վիդիոկամեռաներ, որպեսզի ընտրությունների ժամանակ ապահովի օնլայն նկարահանում:
Հետաքրքիր են մեր ընդդիմադիրները, մի օր որոշում են ճակատ ստեղծել, մի օր բանակ, չնայած որ ամենամեծ գումարտակն ու ճակատի անդամների թիվը չի գերազանցում 12 մարդու սահմանագիծը:
Բանակ ձևավորելը Զուրաբյանի միակ և վերջնական պլանը չէ այս իշխանություններից ազատվելու համար: Խոսակցություններ կան, որ 2017 թվականի ընտրություններին պարտվելուց հետո՝ 2022 թվականի պառլամենտական ընտրություններին, Զուրաբյանն իր կողքը մնացած 6 հոգու հետ միասին ծրագրում է միջգալակտիկյան լեգիոնների ձևավորումը, որոնց գլխավորելու է զորավարը՝ նույն ինքը՝ Լևոն Զուրաբիչը:
Հ.Գ. Արդեն պատկերացնում եմ Ազնվության բանակը ղեկավարող Լևոն Զուրաբյանին՝ Վարդան Մամիկոնյանի ձիու վրա նստած, սուրը կողքից կախված, Նապոլեոնի գլխարկով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել