Թուրքիայի գծով իրանցի փորձագետ Հասան Լասեջարդի. «Թուրքիան վերջին տարիներին ակնհայտորեն ձախողել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, որի ուղղությամբ ահռելի, սակայն անարդյունք գումարներ է ծախսել: Դա է հիմնական պատճառը, որ այդ երկրի իշխող վարչակարգի ներկայացուցիչներն սկսել են ջղագրգիռ պահվածք դրսևորել Իրանի նկատմամբ»: Նա նաև նշել է, որ Թուրքիայի ու Իրանի «ջրերը չեն կարող միևնույն առվով հոսել», քանի որ Թուրքիան առաջնորդում և ուղղորդում է տարածաշրջանի կենտրոնախույս ուժերին, ահաբեկչական խմբավորումներին և սալաֆիականներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել