Սա էլ այսպես !
Ու երբ հաջորդ անգամ ձեր ականջներից նորից քաշենք, որ շլդիկություն չունենաք, կարող եք ոչ միայն ինքներդ չբարևել, ոչ միայն ձեր կանանց պարտադրել «ձեր թասիբը պահելու համար» չբարևել այն մարդկանց, որ թիկունք են եղել ձեզ զուտ մարդկային զգացումներով, այլ իմացեք նաև, որ հենց այդ մարդիկ շուտով, որպես ազգային ու մարդկային բացառիկ մակաբույծներ, ձեզ հրավիրելու են միջազգային դատարանների մեջ հաշիվ տալու, պատասխան ստանալու ձեզանից։ Իսկ դա հնարավոր է հատկապես արտասահմանում, և ես վերջնականապես համոզվեցի, որ պարտավոր եմ դրանով զբաղվել, որովհետև վերջապես ուզում եմ հասկանալ, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մեկ հոգու նվազագույն աշխատավարձը հնարավորություն է տալիս վեց հոգանոց ընտանիքին ոչ միայն ապրել, այլ և տան վարձ վճարել ու մասնավոր դպրոցներ ուղարկել երեխային... Այդ ինչպե՞ս է լինում, որ կարողանում եք այդ նվազագույնով լյուքս ինքնաշարժ ունենալ, որ ոչ միայն թանկ արժե, այլ և թանկարժեք ապահովագրություն ու վառելիք է պահանջում... Ինչպե՞ս է լինում, որ մի քանի տներ ու առանձնատներ ունեք... Ընդամենը «հայ դատ» գրասենյակի «համեստ» աշխատակցի կամ ավելի «համեստ» վարչության նախագահի ձեր աշխատավարձով ինչպե՞ս եք կարողանում ոչ միայն ձեր գոյությունը պահպանել, այլև անդադար շրջագայել ու աշխարհի տարբեր ծագերում սեփական «բիզնես» ստեղծել... Հասկանանք, չէ՞: Իմանանք, թե ինչպես պետք է աշխատել: Թե չէ տարիներով մասնավոր սեկտորի մեջ աշխատելով, այլ ոչ իմ հարկերի հաշվին աշխատավարձ ստանալով՝ մարդիկ կան, որ իսկապես համեստ են ապրում, թեև անհամեստ աշխատավարձ չունեն: Իմանանք, թե սեփական մարմնի որ հատվածն եք ծախու հանում, որ այդքան թանկ են գնահատում ռուսական կայսրության դրածոները:
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել