Հանրաքվեի հետ կապված մի բան էլ ասեմ: Նախնական տվյալներով (եթե չեմ սխալվում) 53.000 մարդ անվավեր ա սարքել իրա քվեաթերթիկը: 53.000 Կառռռլ: Ո՞նց ասեմ, որ հասկանաք` դա ինչքան ա. եթե մի դասարանում սովորում են 53 մարդ, ապա հազար դասարան գնացել ա, հասել ա ընտրատեղամաս, պասպորտը հանել, էդքան տանջվել ու հետո անվավեր ա հանել իր քվեաթերթիկը:
Լավ, հասկացանք, էդ 53 հազարից մեկը Րաֆֆին էր, էդ 52.999-ից էլ թող 5000 հոգին ինադու արած լինեն, որ ՖԲ-ում նկար գցելու ունենան, ու մարդիկ լայքեն՝ ջան ասեն, ջան լսեն ու ուրախանան, բա 47.999 հոգի ո՞նց ա գնացել, անվավեր արել։ Ի՞նչ ա մտածել էդ պահին, էլի։ Ո՞նց կարաս գնաս, հասնես տեղ ու ասես անվավեր...
47.999 հոգին ՀՀ մի երեք քաղաք ա կամ մի քանի տասնյակ գյուղ, ու էդքանը գնացել, անվավեր են սարքել:
Մեկ ա՝ չեմ կարում հասկանամ՝ ոնց... Խի՞, իմաաաաաաա՞ստը։ Կարող ա՞ մտածել են. «Այ սենց ես իշխանություների հախից կգամ, դե գնացեք նախանձեք, ես անվավեր եմ արել իմ քվեաթերիկը»։ Կարա լինի, եսիմ...
Է՜հ ի՜նչ ասեմ, Աստված ձեզ հետ, ereXeeeQ!!!!
ԱՄԵՆ!!!
Էսքանից հետո էդ 53.000 մեջ մարդիկ կլինեն, որ կասեն. «Մենք են տերը մեր երկրի», տնաշեններ, դուք սկի ձեր քվեաթերթիկին չեք կարում տեր լինեք, ի՜նչ մնաց մեր երկրին տեր դառնաք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել