Ըստ նախնական ու էլեկտրոնային եղանակով ստացված տվյալների՝ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1.296.368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։


Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընդգծելով, որ ժամը 20-ի դրությամբ փակվել են բոլոր 1997 տեղամասային ընտրական կենտրոնները, ու սկսել են արդյունքների ամփոփման աշխատանքները։


Տիգրան Մուկուչյանը նաև ներկայացրեց ընտրողների թիվն ըստ Երևանի և մարզերի


Երևան՝ 388 հազ. 506 ընտրող կամ նրանց 45.93%
Արարագածոտնի մարզ՝ 61 հազ. 451 ընտրող կամ նրանց 53.26%
Արարատի մարզում՝ 144 հազ. 452 ընտրող կամ նրան 66.33%
Արմավիրի մարզ՝  127 հազ. 701 ընտրող կամ 55.63%
Գեղարքունիքի մարզ՝ 98 հազ. 993 ընտրող կամ 52.69%
Լոռու մարզ՝ 110 հազ. 54 ընտրող կամ նրանց 46.23%
Կոտայքի մարզ՝ 123 հազ. 44 ընտրող կամ 52.24%
Շիրակի մարզ՝ 95 հազ. 171 ընտրող կամ 41.28%
Սյունիքի մարզ՝ 66 հազ. 786 ընտրող կամ 61.02%
Վայոց ձորի մարզ՝ 27 հազ. 327 ընտրող կամ 57.96%
Տավուշի մարզ՝ 52 հազ. 883 ընտրող կամ 48.30%
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել