Ահամ, օրը սկսվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Մի քանի նկատառում ունեմ, նախ պրոտոկոլի համաձայն՝ տեղեկատվական կենտրոնի պետք է բացվեր 08:00-ին, սակայն 08:20-ի դրությամբ դեռ չունեին հավատարմագրված լրագրողների ցուցակը և բնականաբար ինձ խնդրեցին սպասել մինչև իջեցնեն: Իմ հարցին, թե ինչու թիվիների անձնակազմն արդեն կենտրոնում է՝ պատասխանեցին, թե նրանք մի քանի օր է՝ ինչ այդտեղ են: Ցուցակն այդպես էլ չիջավ, ինձ ասացին, որ կարող եմ մտնել, սակայն պարտադրեցին, որ բեյջս կախեմ, արձագանքեցի, որ բեյջս բանկային քարտի նման է և հնարավորություն չունի կախվելու, ի պատասխան ինձ ասացին՝ բա եթե դիտորդ քեզ տեսնի, չի ասի՝ էս աղջիկն ով ա:
Բացի այդ կենտրոնում կա վայֆայ, սակայն գաղտնաբառը ոչ մեկին չեն ասում, մեռանք՝ հարցուփորձ անելով: Բնակաբար լրագրողներից շատերը, այդ թվում՝ ես ունենք մեզ հետ ինտերնետ կրիչներ, սակայն ինչու պիտի ԿԸՀ-ն աշխատելու նպապաստավոր պայմանների փոխարեն լրացուցիչ խոչըդոտներ ստեղծի:
Առայժմ այսքանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել