Դեկտեմբերի 19-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես աղքատներին օգնելու միջազգային օր: Այն հռչակել է ՄԱԿ-ը և այն հաղթահարելու համար ընդունել մի շարք ծրագրեր: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` երկրագնդի բնակչության մեկ քառորդը ապրում է աղքատության մեջ:
Հայաստանում աղքատության վիճակը գրեթե ամբողջովին համապատասխանում է երկրագնդի աղքատության մակարդակին, նույնիսկ հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ գերազանցում է:
Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը հասնում է +-40%-ի շեմին: Եթե փորձենք թվեր ներկայացնել, հաշվի առնելով մեր բնակչության թիվը (համաձայն պաշտոնական տվյալների ՀՀ բնակչության թիվը +-3,000,000 է), ապա ստացվում է, որ մոտ 1,200,000 մարդ ՀՀ-ում գտնվում է աղքատության մեջ: Թվերը ուղղակի սարսափելի են և վտանգավոր:
1. Հարկավոր է նշել, որ դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտները չեն գերազանցում +- 35 հազար դրամը։ Չգիտես ինչու հենց այս գումարն է Հայաստանում համարվում աղքատության նվազագույն շեմը: 
2. Մի՞թե 35.000 եկամուտ ստացող մարդը դադարում է աղքատ լինելուց և մի՞թե այդ գումարով հնարավոր է գոյություն պաշտպանել:
3. Ո՞վ պետք է օգնի երկրի ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց, եթե ոչ առաջին հերթին պետությունը:
4. Ինչո՞ւ է բնակչության մոտ 40%-ը գտնվում ծայրահեղ աղքատության մեջ, իսկ որոշ պետական գործիչներ հարստանում են օր օրի:
5. Միանշանակ, աղքատներին օգնելու ՄԱԿ-ի մտահղացումը գովելի է, սակայն հարկավոր է նշել, որ դա խնդրի լուծում չէ, հարկավոր է միջոցներ ձեռնարկել:
Հ.Գ. Հաշվի առնելով վերոգրյալը՝ վստահությամբ կարող ենք փաստել, որ աղքատության բարձր թիվը բերելու է արտագաղթի նոր ալիքի, ինչն էլ, ինչպես բազմիցս նշվել է, վտանգավոր է և՛ մեր երկրի, և՛ մեր երկրի ապագայի, և՛ մեր երկրի ղեկավարության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել