Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող և իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման և հզորացման գործին:
Մեր հասարակության մեջ հաճախ խոսվում է հասարակության այլ անդամներից հաշմանդամների մեկուսացածության և շփումների սահմանափակվածության մասին: Ես կոչ եմ անում և հորդորում եմ բոլորիս քիչ խոսել և ավելի շատ աշխատել այս կարծրատիպը կոտրելու համար:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները բավականին հաջող մրցելույթներ են ունենում միջազգային առաջնություններում՝ պատվով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը աշխարհին: Փառք և պատիվ մեր մարզիկներին:
Կրկին շնորհավորում եմ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և կոչ եմ անում մեր հասարակության բոլոր անդամներին լինել առավել սրտացավ, կարեկից հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների նկատմամբ և աջակիցը նրանց երազանքների իրականացման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել