ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքի հանրային գոլֆի դաշտերից մեկում զինված անձն առնվազն 14 հոգու է գնդակահարել:
 
Russia Today America-ի փոխանցմամբ՝ այժմ դեպքի վայրում ևս ակտիվ հրաձգություն է, ժամանել են տեղի ոստիկանները, հրշեջները:
 
Reuters-ը, սակայն, հայտնում է, որ հնարավոր է, որ խոսքը երկու տասնյակ վիրավորի մասին է, ոչ զոհի: Միաժամանակ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներն ահազանգում են «զանգվածային սպանդի» մասին:

Կասկածյալներից 2-ը ձերբակալվել են: Նրանք սպանվել են սև մեքենայում, որում թաքնվել են: Սպանվածներից մեկը տղամարդ է եղել, մյուսը` կին: Նրանք զինված են եղել: Ոստիկանները տեսել են 3-րդ անձին, որը փախչելիս է եղել:

Ոստիկանները հայտնել են նաև, որ դեռ հայտնի չէ պատահածի պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը, հնարավոր է, սկսվել է երեկույթի ժամանակ առաջացած վեճի հետևանքով:
Կրակոցները հնչել են «Inland» կենտրոնում, որը զբաղվում է մտավոր խանգարումներով տառապող մարդկանց օգնություն տրամադրելով:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել