10  Բանգկոկ

Բանգկոկի փողոցները, հնարավոր է, փոքր-ինչ վատ են բուրում, ու այնքան էլ հաճելի չէ ամենուր տարածված հում ձկան ու այլ մսամթերքի հոտը, սակայն այստեղ բազմաթիվ հրաշալի խանութներ կան, որոնք կփոխհատուցեն փողոցներում քիթը փակ պահելը։ Այստեղ առևտրի հսկայական կենտրոններ կան բոլոր հայտնի ապրանքանիշերի մեծածախ գնումների համար։ Մեծածախ գնումների այս խանութներում գնումներ կատարելը զվարճալի է, քանի որ եթե դու երեք կամ ավել անգամ գնումներ կատարես, ընդհանուր ծախսի թվի մեկ երրորդը զեղչվում է։  Սա վերաբերում է գրեթե բոլոր ապրանքներին. կոշկեղեն, հագուստեղեն, պայուսակներ, շպարի պարագաներ։

 9  Բուենոս Այրես

Գնումներ անելու համար աշխարհի լավագույն վայրերից մեկը հարավամերիկյան այս քաղաքն է, որի լավագույն ապրանքը, թերևս, կաշին է։ Այն էժան է և որակյալ. սա նշանակում է հրաշալի պայուսակներ, գոտիներ, կոշիկներ այնպիսի գներով, որ չեք գտնի ուրիշ ոչ մի տեղ։ Այստեղ հնարավոր է նաև սակարկել գինը։ Եվ եթե բրենդների սիրահար ես, ապա մի՛ անհանգստացիր, «Aguirre Street» փողոցում դու կարող ես գտնել գրեթե բոլոր ապրանքանիշերի արտադրանքները։

 8  Տոկիո

Տոկիոն հրաշալի զարգացած ենթակառուցվածք ունի, որը ներառում է գրասենյակային կառույցներից ու բնակելի շենքերից մինչև մեգա չափերի հասնող առևտրի տներ ու խանութներ։ Տոկիոյում բոլորը սովորաբար գնումներ են անում առևտրի կենտրոններից, որոնք հրաշալի ծառայություն մատուցելու տարիների փորձ ունեն։ Տոկիոյում նույնիսկ առանձին շրջան կա, որը հայտնի է որպես «Առևտրի շրջան», որտեղ կարող ես գտնել մտքիդ եկած ամեն բան և նույնիսկ ավելին։

 7  Մադրիդ

Մադրիդը գեղեցիկ քաղաք է՝ սալիկապատ փողոցներով, հետաքրքիր ու հաճելի սրճարաններով և հրաշալի մարդկանցով։ Սակայն Մադրիդն առանձնանում է նրանով, որ այստեղ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել՝ ամենատարբեր գնումներ կատարելով։ «Mango» և «Zara»-ն իսպանական ապրանքանիշեր են, այնպես որ, դրանց արտադրանքը կարող եք ձեռք բերել այստեղ կես գնով։ Մադրիդի փողոցներից մեկը, որ «Gran Via» է կոչվում, խանութներով ու սրճարաններով հագեցած անվերջանալի փողոց է, որտեղ կարող եք գտնել ձեր մտքին եկած բոլոր հնարավոր ապրանքանիշերը։ Իսկ եթե ձեզ ավելի խոշոր առևտրի կենտրոններն են հետաքրքրում, ապա կարող եք այցելել քաղաքի «El Corte Ingles» կամ «Salamanca» վարչական շրջաններ։

 6  Սան Ֆրանցիսկո

Սան Ֆրանցիսկոն հայտնի է որպես «քամիների քաղաք», և սա ճիշտ է։ Ինչևէ, չնայած փողոցները քամոտ են, և դու պետք է այստեղ կրես քո ամենանորաձև շարֆերը, սակայն այստեղ գնումներ անելն ամբողջությամբ մոռացնել կտա դրա մասին։ Քաղաքի կենտրոնն ամենաշատ ու բազմազան խանութներն ունի՝ «H&M»-ից մինչև «Versace»։ Եթե սիրում ես էժանագին զարդեր, ապա կարող ես այցելել «China Town», իսկ եթե սիրում ես ծովը, ապա՝ «Fishermans Wharf», որտեղ կարող եք հանգստանալ, համեղ սնվել ու գնումներ կատարել։

 5  Դուբայ

Դուբայն ինքնին առանձին մի աշխարհ է։ Այն ուլտրա-լյուքս աշխարհ է հարուստ ու ազդեցիկ մարդկանց համար։ Ճոխությունը սովորական երևույթ է այստեղ, և հենց այդ է, որ դու կգտնես Դուբայի բոլոր խանութներում։ Ավազե բլուրների մեջ կառուցված այս շքեղ աշխարհում կարելի է գնել ամեն հնարավոր բան։ Այստեղ բազմաթիվ առևտրի կենտրոններ ու շուկաներ կան։ Կարող ես կորչել գնումների համար այս դրախտում, սակայն չկորցնես քեզ։

 4  Միլան

Միլանը գնումներ անելու և նորաձևությանը հետևելու անփոխարինելի վայր է։ Այնպես որ, հագիր ոճային վերարկուդ ու շտապիր այստեղ, սակայն զգուշացիր «նորաձևության ոստիկանության» դատող հայացքներից։ Կարող ես այցելել «Quadrilatero d՝Oro», որտեղ կարող ես գտնել ցանկացածդ բրենդ, համեղ սնվել, հետևել, թե ինչ են կրում մյուսները, միայն թե վստահ եղիր, որ բավականաչափ գումար ես վերցրել քեզ հետ։

 3  Լոնդոն

Լոնդոնը, հնարավոր է, այնքան էլ գրավիչ չէ իր սարսափելի եղանակով ու մի տեսակ մռայլ բնակիչներով, սակայն թույլ մի տվեք, որ սա խանգարի այստեղ գնումներ կատարելու ձեր պլաններին։ Լոնդոնցիները բավականին ոճային են, և դու կարող ես թրենդային լայն հավաքածուների օգնությամբ համալրել զգեստապահարանդ։ Նստիր լոնդոնյան հայտնի մետրոն ու իջիր Նայթսբրիջ կայարանում՝ Հարոլդ հասնելու համար։ Դու կարող ես նաև գեղեցիկ ճարտարապետությամբ այլ փողոցներ գնալ ու վայելել լոնդոնյան գնումները։

 2  Փարիզ

Շանզ էլիզեն աշխարհի ամենահայտնի փողոցներից մեկն է՝ աշխարհի ամենաթանկ անշարժ գույքով։ Շագանակի ծառերով շրջապատված փողոցով քայլելով՝ դու կզգաս շքեղության ու նրբագեղության մթնոլորտը։ Փարիզի մասին շատ բան ասելը, թերևս, պատշաճ չէ։ Սա այն վայրն է, որտեղ ցանկանում է լինել յուրաքանչյուր նորաձև աղջիկ։

 1  Նյու Յորք

Նորաձևության բոլոր ամսագրերը սովորաբար ծնվում են Նյու Յորքում։ Այն մի ամբողջ պողոտա ունի, որը «Նորաձևության պողոտա» է կոչվում։ Այս վայրն իսկական դրախտ է գնումների սիրահարների համար՝ մտքիդ եկած բոլոր ապրանքանիշերի առկայությունից մինչև լյուքս բուտիկներ։ Միայն թե ուշադիր, որ մի րոպեում դրամապանակդ չդատարկես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել