Երբեմն մեր հասարակությունը կարող է անասելի մանկամիտ ու դյուրահավատ դառնալ։ Դա հատկապես այդպես է, երբ խոսքը գնում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ցեղասպանության ճանաչումը կամ էլ Թուրքիայի կողմից զավթված հողերի վերադարձման հարցը (նկատեք՝ մեկը մյուսի հետ ուղղակիորեն կապված չէ)։

Ժողովուրդ, Ռուսաստանն էս պահի դրությամբ ոչ մի պայմանագիր խզելու մասին չի էլ մտածում։ Ասեմ ավելին, եթե նման բան լինի էլ ինչ-որ հեռանկարում, ոչ ոք չի պատրաստվում մեզ Մասիսներ վերադարձնել մեր գեղեցիկ աչքերի համար։ Մոռացեք տենց հեքիաթների մասին, ժողովուրդ ջան, էդ դարավոր կուտը չի կարելի հավերժ կուլ տալ։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ անգամ Վանուատուն ոչ մի բան հենց այնպես չեն անելու ու առավել ևս ապաշքյարա տարածքներ չեն նվիրելու։

Մի հավատացեք ճչուն վերնագրերով ու բովանդակությամբ հոդվածներին. Կարսի պայմանագիրը 25 տարին մեկ չի թարմացվում, ռուսները հազարավոր զինվորներ չեն կուտակում մեր արևելյան սահմանում, պարզապես ռազմաբազայի դեռ վաղուց պլանավորված ու հայտարարված թվակազմի մեծացումն ա, որը գուցե ավելի արագ են անում Սու-24-ի խոցումից հետո, Ժիրինովսկու ասածներն ասնավանի չեն, նա քաղաքական ծաղրածու ա ու հաճախ ա էշություններ ասում, Մասիս սարն էլ չեն տալու, որովհետև Պեսկովն ասել ա, որ էս տարածաշրջանում իրենք տարածքային ամբողջականության կողմնակից են։

Վերջ։ Մասիսներ հետ բերել կարող ենք միայն մենք, բայց հիմա դա ռեալ չի։ Ուզում եք ռեալ լինի, համապատասխան տուտուզ պետք է աճեցնենք, որ կարողանանք թուրքերի հետ առանց միջնորդների ու մեծ ախպերների հետ քյալլա տալ, իսկ մնացածն արդեն երազախաբության գծով ա։ Թեթև տարեք ռուս-թուրքական տեղեկատվական պատերազմն ու ամեն էշության մի հավատացեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել