Անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել ձերբակալություններ: Ձերբակալվել են Անկարայի տարածքային ժանդարմերային բաժանմունքի հրամանատար գեներալ-մայոր Իբրահիմ Այդինը, բրիգադի գեներալ Հեմազե Ջիլիփօղլուն և գնդապետ Բուրհենիթթին Ջիհանգիրօղլուն:
Երկու գեներալը և մեկ գնդապետը մեղադրվում են պետական գաղտնի տեղեկությունները գաղտնի չպահելու, դրանք պետության դեմ օգտագործելու, լրտեսության, զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ: Զինված ահաբեկչական կազմակերպությունը նպատակ է ունեցել գործել Թուրքիայի Հանրապետության դեմ՝ իրականացնելով ռազմական հեղափոխություն:
Երկու գեներալներն ուղարկվել են Հեդիմքոյ ռազմական բանտ, իսկ գնդապետը՝ Սիլվիրի բանտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել