Այսպես ուղղակի չի լինում, զավեշտ է: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողի հարցին, թե այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակել, որ Տավուշի մարզի թիվ 41/32 և 41/31 ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ-ն հանձնաժողովի իր երկու անդամներին ստիպել է դիմում գրել և կա մտավախություն, որ նրանց կարող է փոխարինեք ՀՀԿ-ի ներկայացուցիչներով, պատասխանանում է.
«էժանագին սադրանքներ սարքելու փոխարեն որոշ քաղաքական ուժեր լավ կանեն շարունակեն հանձնաժողովների իրենց տեղերը վաճառել. դա իրենց մոտ ուղղակի գերազանց է ստացվում»։ 
Հասկանալի է, որ Վահան Բաբայանը նկատի ունի ՀԱԿ-ին ու Ժառանգությանը, որոնք համապատասխանաբար 250 և 118 տեղամասերում անդամներ չեն ներկայացրել, իսկ 1997 տեղամասերից մի մասում էլ նրանց տեղերը լրացվել են ՀՀԿ-ականներով: 
Հիմա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես թիվ 25 ընտրատարածքում, որը ներառում է Հրազդան, Ծաղկաձոր քաղաքները և հարակից 11 գյուղեր, իր հանձնաժողովի բոլոր տեղերը տվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Խոստանում եմ` վաղը մեկ առ մեկ հրապարակել ԲՀԿ տեղերով նշանակված ՀՀԿ-ականների անուն ազգանունները, և նրանց ով լինելը, աշխատելու վայրերը: Այդ մարդիկ բոլորը Հանրապետականներն են և որևէ անգամ նույնիսկ գործ չեն ունեցել ԲՀԿ-ի հետ: Այդ մարդկանց բոլորը ճանաչում են և գիտեն, որ նրանք կարկառուն ՀՀԿ-ականներ են:
Այնպես որ, Վահան Բաբայանը մարդկանց աչքին թոզ փչելու և սուրբ ձևանալու փոխարեն` թող մտածի այս խայտառակության մասին: Կարծում եմ` նա կկարդա այս տեղեկատվությունը և մի հատ էլ կմեկնաբանի, թե, օրինակ, ինչպես է ստացվել, որ 25 ընտրատարածքում ԲՀԿ-ի տեղերում նշանակվել են ՀՀԿ-ականներ: Սպասում ենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել