Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ու ընկերությունների դեմ:

Russia Today-ի փոխանցմամբ` պատճառը «իրադրությունն է Սիրիայում»: Նոր պատժամիջոցները սահմանել է ԱՄՆ-ի Ֆինանսների գերատեսչությունը` Ռուսաստանից 4 ֆիզիկական անձանց ու 6 ռուսաստանյան ընկերությունների դեմ:

Մեդուզան հստակեցնում է, որ խոսքը Կիրսան Իլյումժինովի մասին է, որը «Ռուսական ֆինանսական դաշինք» բանկի 18 տոկոս բաժնետեր է: Նրա առնչությամբ նշվում է, որ կապված է Սիրիայի կենտրոնական բանկի ու ֆիննախի հետ:

Անցած տարվա մարտից Ուկրաինայի ճգնաժամի շուրջ դիրքորոշումների տարբերության ֆոնին` ԱՄՆ-ն և Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ էին սահմանել Մոսկվայի դեմ, որոնք պարբերաբար թարմացվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել