Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում, խոսելով 90-ականների սկզբի մասին, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի նախագահ լինելու ժամանակահատվածի մասին, բառացիորեն ասում ա. «Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ: Հաճախ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների մտքով ու եռանդով առաջ շարժվել», ավելացնելով. «Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին» (խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ կարդալ մեջբերվածը):

Ասենք, ես չեմ, ինչ-որ հասարակ ՀՀԿ-ական ա, բա չի՞ ասի. «Պարոն Սարգսյան, բա օր ու գիշեր «ցուրտ ու մութ» տարիներից եք խոսում, ուղիղ 5 տարի առաջ` ՀՀԿ համագումարում, Տեր-Պետրոսյանին հիշեցնում էիք, որ նա «սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը` թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ» (10.11.2007թ), ու հիմա լրիվ հակառակն եք պնդում, հիմա մենք ձեր ո՞ր մի ասածին հավատանք: Վերջը «ցուրտ ու մո՞ւթ» ա եղել էդ տարիներին, թե՞ «հաղթանակի, ազատական տնտեսության, պետական կառույցի, քաղաքական հաստատությունների ու բանակի ստեղծման, պայքարի, ամենայն լավի ու բարու» տարիներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել