Վերջին տարիներին աշխարհում կտրուկ ավելացել է անօդաչու թռչող սարքերի պահանջարկը: Եթե նախկինում այդ սարքերն օգտագործվում էին բացառապես ռազմական նպատակներով, ապա այսօր անօդաչու թռչող սարքերի անհրաժեշտություն կա գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանում վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտարդությունը նույնպես առաջընթաց է արձանագրում: Այդ ոլորտում այսօր գործում են բազմաթիվ մասնավոր ընկերություներ: Մասնագետներն ասում են, որ անօդաչու թռչող սարքերի բնագավառի զարգացման համար Հայաստանը բավարար մասնագիտական ներուժ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել