Ինչպե՞ս բնորոշես և´ «Այո», և´ «Ոչ» քվեարկման համար քարոզող հիմնական շահառու կուսակցություններին, երբ որպես սեփական իրավացիության գլխավոր փաստարկ է բերվում մի կողմից նախագահական կառավարման մոդելից անցումը խորհրդարանականին, իսկ մյուս կողմից գործող սահմանադրության բավարար լինելը, և բոլորովին աչքաթող են արվում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, քաղաքացու ընտրական և սոցիալական իրավունքները: Արդյո՞ք խորհրդարանական կամ նախագահական կառավարման մոդելներից որևէ մեկը կարող է երկրի զարգացումն ապահովել, երբ առաջին դեպքում սահմանադրորեն սահմանափակվում են քաղաքացու իրավունքները, իսկ երկրորդ դեպքում դրանք ուղղակի չեն գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել