Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն կարող է չեզոքացնել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին ավելի արագ, քան դա տեղի ունեցավ «Ալ-Կաիդա» ծայրահեղական ցանցի հետ. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Մենք պատրաստվում ենք ջախջախել ԻՊ-ին: Մենք միշտ ասել ենք, որ դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի: «Ալ-Կաիդայի» դեմ պայքարն սկսել ենք 2001 թվականին, և քիչ տարիներ չեն պահանջվել, մինչև կարողացել ենք ոչնչացնել Ուսամա բեն Լադենին ու խմբավորման ղեկավարներին, ինչպես նաև չեզոքացնել դրա գործող ուժը։ Մենք հույս ունենք նույնն անել ԻՊ-ի դեպքում, սակայն ավելի արագ, և դրա հնարավորությունը մենք ունենք»,-ասել է նա։

Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսի 2-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել