ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ լիբանանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն զգալի չափով լույս է սփռում ԻԻՀ հետագա տարածաշրջանային քաղաքականության վրա: Դրանից պարզ է դառնում, որ Իրանը չի հրաժարվելու Բաշար Ալ-Ասադին պաշտպանելու քաղաքականությունից, որևէ պարագայում չի զիջելու դիրքերը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, չի խզելու կամ թուլացնելու կապերը լիբանանյան Հեզբոլլահի, պաղեստինյան Համասի և Իսլամական ջիհադի հետ, եթե նույնիսկ այդ ամենի դիմաց Թեհրանին սպառնան շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը, Իրանն իր անկախության պահպանման հույսերը և երկրի առաջընթացի վերաբերյալ տեսլականը կապում է ոչ թե ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ հնարավոր ռազմավարական դաշինքների, այլ առաջին հերթին վերը նշված ուղղություններով ծավալված քաղաքականության զարգացման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել