Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի հատուկ ջոկատայինների ավելի շատ  ստորաբաժանումներ  ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության» դեմ պայքարելու:

«Մենք պետք է միաժամանակ առաջ ընթանանք քաղաքացիական պատերազմին քաղաքական լուծում տալու հարցում, որը ճանապարհ կբացի նոր կառավարության և ղեկավարության համար` ավելի շատ սիրիացիների ներգրավելով ԻՊ-ի դեմ պայքարում: Նրանց աջակցելու համար  պետք է հատուկջոկատայինների տեղակայենք Սիրիայում, ինչպես արդեն հրահանգել է նախագահ Օբաման  և պատրաստ լինել ավելի շատ ուժայիններ ուղարկելուն», - РИА Новости-ն մեջբերում է Քլինթոնի խոսքը

Նա նաև հավելել է, որ պետք է նաև օգնել ու պատրաստել Սիրիայի «չափավոր ընդդիմությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել