Tert.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Համբուրգի» դեմ հանդիպումից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Չեմ մեկնել եւ միացել Հայաստանի հավաքականին, սակայն թուլանալու մասին խոսք լինել չի կարող։ Բոլորս կենտրոնացած ենք «Համբուրգի» դեմ առաջիկա հանդիպման վրա։ Վերջին ժամանակներում այնտեղ բարդ հանդիպումներ էին։ Մեզ համար դա շատ կարեւոր խաղ է։

Շատ ենք տխրել Փարիզում տեղի ունեցածի պատճառով։ Սակայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա։ Վերջին շաբաթվա իրադարձությունները չեն անդրադարձել թիմի մթնոլորտի վրա։ Կարծում եմ, որ պատրաստ կլինենք ցուցադրել մեր խաղը։

Կարծում եմ, որ անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը։ Եւ դա ինձ ուրախացնում է», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Spox.com-ը։

«Համբուրգ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել