Գյուղում բացարձակապես չի զգացվում նոր տարվա գալը:Կարելի է  վաղը տոնածառ դնել: Գոնե մի քիչ տոնական տրամադրություն մտցնել:Կարելի է երեխեքիս հետ նորից նայել"Աձին դոմա-ն", կամ  սպասել թիվիով /հավես չունեի հեռուստացույց բառը գրել,, բայց գրեցի/ որևէ տափակ ամերիկյան կոմեդիայի, որտեղ ամերիկյան հայրիկին մի կերպ հաջողվում է ձնեմարդ դնել տանիքին, կամ լույսերը կախելիս էլեկտրաշոկի զոհ դառնալ,կարելի է մաքրություն սկսել, որպեսզի տարեվերջին կրկնակի չնյարդայնանալ  աշակերտների քառորդների հաշվապահության և տան պահարանների վրա ֆիթնես պարապելու վրա, կարելի է կողմնորոշել երեխեքին նոր բան մտածել Ձմեռ պապիկին նամակ գրելիս,  կարելի է նոր տարվա ուտեստների մեջ նորություններ ներմուծել, ու զարմանում եմ ինչպես մինչև հիմա մեկը չի բացել"Մենք Դեմ ենք Բլինչիկի լիստ պատրաստելուն", կամ մենք "դեմ ենք խոզերի բնաջնջմանը" էջ ֆեյսբուքում:Կարելի է հարմարեցնել այս տարվա վերջին շաբաթում երկու ամբողջ օր քնել, ընդեմ սթրեսի և ընդառաջ սթրեսի:Եվ վերջապես կարելի է իսկապես հաճույք ստանալ այդ նոր տարուց` նվնվալու փոխարեն: Մինչ հոլոգրաֆիկ հասարակությունը կնշի իր նոր տարին արտասահմաններում, գյուղի նամուսի և մոդեռնիզացիայի մեջ չկողմնորոշվող մարդկություն  կնշի շարքային նոր տարի , մասամբ` ճոխ, մասամբ էլ պարզապես նշած լինելու համար:Տուն տունիկը կլինի բարձր հիմքերի վրա, նրբաբլիթի խմորի գույնը կքննարկվի համեմատվելով անցյալ և իրենց կյանքի բոլոր տարիների նրբաբլիթների հետ, խոզի բդի կալորիաժը կանտեսվի, կամ իր տեղը կզիջի կիլո-րիաժի քննարկումով, "բալը թանկ է "-ի թեման կլինի ռեյտինգով առաջին տեղում ԶԼՄներում....Ինչպես ասում են "SKYPE"-ից այն կողմ /նոր տերմին/ գտնվող մեր ծանոթներն ու հարազատները, Հայաստանի նոր տարին շատ ավելի հետաքրքիր է անցնում, քան դրսում:Նրանում իսկապես համ ու հոտ կա, այն անկեղծ է ու մարդկային, սպասված ու չափազանց հաճելի......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել