Աբու Դաբիում գտնվող այս գեղեցիկ երկվորյակ աշտարակները նախագծվել են արաբական անտիկ ճարտարապետության էլեմենտներով: Աշտարակները ծածկված են բառացիորեն արեգակին հետևող մեխանիկացված եռանկյունաձև վահանակների երկրաչափական «մաշկով», որն արևապաշտպան դեր է խաղում աշտարակների համար:

Նախագծի հեղինակը «Aedas Architects» ընկերությունն է: Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել մաշրաբիյան՝ արաբական աշխարհում պատուհանները ծածկող գեղեցիկ նախշազարդ վահանակները: Այս վահանակավոր «մաշկը» կառավարվում է համակարգիչներով. դրանք բացվում, փակվում ու նույնիսկ հորիզոնական ուղղությամբ տեղաշարժվում են՝ արևի լույսը փակելու համար: 145 մետր բարձրություն ունեցող աշտարակները, որոնք կառուցվել են 2012թ.-ին, ամբողջովին ծածկված են ապակիներով, այնպես որ արևապաշտպան մաշկը շենքը 50 տոկոսով պաշտպանում է արևի ուղիղ ճառագայթներից գերտաքանալուց և ամենայն հավանականությամբ կրճատում է օդափոխման համակարգերի ծախսերը:

geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-gif-2

geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-37geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-6geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-18geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-14geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-25geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-24geometric-sun-shades-al-bahar-towers-abu-dhabi-19

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել