Tert.am-ը գրում է.

Միջազգային շուկայում պղնձի գների անկումն իր ազդեցությունն է ունենալու ՀՀ տնտեսության վրա:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Միայն այս տարվա մայիսին մեկ տոննա  պղնձի միջազգային  գինը շուրջ 6 հազար 500 դոլար է կազմել, իսկ երեկվա դրությամբ՝ գինը հասել է 4 հազար 600 դոլարի: Այս առումով Tert.am-ը հետաքրքրվեց՝ պղնձի գնի անկումը ի՞նչ վնասներ է հասցնելու ՀՀ տնտեսությանը:

«Եթե պղնձի գները շարունակվեն ընկնել, ազդեցություն կթողնի մեր տնտեսության վրա: Մենք արտահանում ենք պղինձը, այն տնտեսական աճի վրա ազդեցություն ունի, եկամտային մասով է մասնակցում, և բնական է, որ եթե գները իջնեն, իրացման ծավալը փոքրանա, ազդեցությունը բացասական կլինի»,- նշեց Պավել Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե տենդենցը նվազման է գնում, Պավել Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Այդ տենդենցները տնտեսական աճի ցուցանիշի մեջ հաշվի առած են: Ես խոսում եմ տենդենցից շեղվելու մասին»:

Իսկ շեղումն այնքան, որքան եղել է, փոխնախարարի խոսքով, ազդեցությունը տնտեսական աճի վրա գնահատվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել