Tert.am–ը գրում է.

Թուրքիայի օդուժն այսօր ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ` երկրի հարավ-արևելքում, որոնց հետևանքով 13 զինյալ է սպանվել:

ТАСС գործակալության հաղորդմամբ` թուրքական բանակի տարածած կոմյունիկեում նշվում է, որ զինյալները սպանվել են Իրանի հետ սահմանային  շրջանում:

Քրդական կուսակցության ևս 13 անդամ ձերբակալվել է Ստամբուլում` պետական հաստատությունների և խանութների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է «Դողան» թուրքական լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան հարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ` 44 նպատակակետ խոցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել