Tert.am–ը գրում է.
Թուրքիայի օդուժն այսօր ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ` երկրի հարավ-արևելքում, որոնց հետևանքով 13 զինյալ է սպանվել:
ТАСС գործակալության հաղորդմամբ` թուրքական բանակի տարածած կոմյունիկեում նշվում է, որ զինյալները սպանվել են Իրանի հետ սահմանային շրջանում:
Քրդական կուսակցության ևս 13 անդամ ձերբակալվել է Ստամբուլում` պետական հաստատությունների և խանութների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է «Դողան» թուրքական լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան հարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ` 44 նպատակակետ խոցելով: