Գիտե՞ս՝ ինչքան բան կա քաղաքականության մեջ, որտեղ ամենաթույլն ու անզորը կարող է ինքնակայանալ, չէ՞ որ այսօր շատերն են քաղաքականության մեջ թրև գալիս ու դեռ երկար տարիներ ջանք ու եռանդ են գործածում՝ կայանալու, էլ չեմ ասում նրանց մասին, ովքեր ուզում են միանգամից դառնալ միլիոնատեր... Սարսափելի բան է՝ մենք աթոռակռիվ ենք տալիս, իսկ ներսի ու դրսի ուժերը բարեկամության քողի տակ առուծախի մեջ են մտել, առուծախ, որտեղ մեր սեփականության, մեր ինքնության, մեր վաղվա օրվա մասին է խոսքը, որն արդեն չկա՛, ու արի այսքանից հետո մի խենթանա... Իսկ ներկա իշխանությունը շարունակում է փչացնել նրանց, ովքեր արենա են դուրս գալիս իբր պայքարելու, իսկ իշխանության կերակրատաշտից օգտվողները տակից անցնում են գործի... ձեռքները երկարացնելով՝ կերակրատաշտից թռցնում են իրենց համար բաժին հանածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել