Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի հերթական քառօրյայի ժամանակ այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե արդեն քանի անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանիրավի «կպնում է թե՛ «ոչ»-ին, թե՛ անձամբ իր կենսագրությանը»:

«Դուք մեզ գրագիտության դասեր եք տալիս՝ կարդացել եք, չեք կարդացել, ուզո՞ւմ եք դասախոսություն կարդամ, ձեր գործով, զբաղվեք, ձեր «այո–»ով զբաղվեք, ձեր «այո»-ն քարոզեք: Մոռացեք մեր կենսագրությունը և ձերը… ձեր գործն արեք «այո»-ի վրա, ոչ թե «ոչ»,-ի»,-  ասաց Արամ Մանուկյանը:

Սրան ի պատասխան Գալուստ Սահակյանը հորդորեց. «Իմ կենսագրության մեջ մի տեղավորվեք, այնտեղ Ձեզ համար հարմար անկյուն չկա»: Ապա ԱԺ նախագահը նշեց, թե ինքը մինչև Արամ Մանուկյանի հայտարարությունը «ոչ»-ի քարոզով չի հետաքրքրվել, բայց այսօրվանից կհետաքրքրվի:

Հիշեցնենք, որ երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ավլի վաղ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու նրա վարած «Եռանկյունի» խորագրով հաղորդման մասին Գալուստ Սահակյանին հարց էր ուղղել, ասելով, որ նրա մասնակցությունը հեռուստաշոուին պաշտոնական դիրքերի չարաշահում է, վերջինս հիշել էր ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները, ասելով, թե հենց այդ տարիներին նման խախտումներ արվում էին: Հենց այդ հանգամանքն էլ զայրացրել էր Արամ Մանուկյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել