Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են մեր հանրային կյանքի այն հատվածին, որն իրավական և քաղաքական բնույթ ունի, և չեն վերաբերում մշակույթին, լավ ապրելուն, կյանքից գոհ կամ դժգոհ լինելուն, կրթություն ստանալուն և այլ անհատական կամ սուբյեկտիվ երևույթներին:
Սահմանադրական փոփոխություններն իր վրա զգալու է մարդ-քաղաքացին, և չեն զգալու բոլոր նրանք, ովքեր կյանքի ընթացքում որպես ՀՀ քաղաքացի ապրելու, դրսևորվելու կամ հաստատվելու կարիք ու առիթ չունեն:
Դրա համար այն հարցը, թե սահմանադրությունն ինչ է տալու խաղողագործին, առևտրականին, մտավորականին կամ թոշակառուին, անտեղի է, քանի որ նրանց և մյուս բոլորիս հետ սահմանադրական փոփոխություններն առնչվում են այնքանով, որքանով որ մենք այս պետության քաղաքացիներ են, և ոչ ավելի, ոչ էլ պակաս:
Ամբողջ հարցն այն է, թե որքանով ենք մենք քաղաքացի, օրվա մեջ քանի ժամ ենք ապրում և մտածում որպես այս պետության քաղաքացի: Իրականում՝ քիչ: Հենց այդ չափով էլ սահմանադրությունը մեզ հետ կապ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել