French fighter jets have carried out a series of massive air strikes on Raqqa, destroying a key ISIS command centre and training camp in SyriaԵթե որևէ մեկը կարծում է, թե ՉԱՐԻՔԻ դեմ ընկրկելիս սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովում է՝ խորապես սխալվում է: Այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ Հոլանդի հետ մեկ ժամ տևած զրույցի ընթացքին, որի բովանդակության մասին մանրամասնորեն, երեկոյան ժամը 20.00-ի նորությունների ծրագրի ժամանակ հրավիրված Սարկոզին պատմեց, հիմնական առաջարկները նախագահին սեփական երկրի մեջ անվտանգության միջոցները խստացնելն ու ուժեղացնելն է և արտաքին քաղաքականության մեջ առանց «ռեվերանսների» Իսլամական պետությունը ոչնչացնելն է: Իսլամական Չարիքի դեմ պայքարի 90 տոկոսն իրականացնում են Միացյալ Նահանգները, և 10 տոկոսը՝ մնացած բոլորը: Դժբախտաբար, Ֆրանսիան այդ 10 տոկոսի մեջ մեկ տոկոս է կազմում: Եվ հենց ա՛յդ պատճառով էլ արտակարգ հարմար զոհ է դարձել: Որովհետև երկրի անկատար իշխանությունը ոչ միայն մոռացել է, որ Չարիքի դեմ պետք է միանգամից, վճռականորեն ու կանոնավորված պայքարել, այլ նույնիսկ ի վիճակի չէ ապահովել իր երկրի ներքին անվտանգության խնդիրները: Հուսանք, որ այլևս ուշքի կգա: Հուսանք, որ այս սոսկալի փորձությունը կավարտվի, և շուտով, շատ շուտով երկիրը նոր ու քարաճիկով նախագահ ունենալով՝ կփրկվի ոչ միայն ահաբեկչություններից, այլև և իր տնտեսական ու արտաքին քաղաքականության նոր ու պատվավոր քաղաքականությունը կյուրացնի:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել