«Հայրենասերներին»

1. Ասադի կառավարությունը, կամ ավելի ճիշտ՝ ռեժիմը ձեռնտու է եղել հասարակության այն խավին, որի տեսակին ծանոթ ենք ինքներս: Հայաստանի մեջ էլ այդ խավը կա: Բայց այդ խավը չէ, որ ժողովուրդ կամ ազատ միտք է ներկայացնում: Այդ խավը հասարակության, հանրության տականքն է ու հարմարվող նստվածքը:
2 Ահաբեկիչներին, ծայրահեղ իսլամիստներին արեւմուտքը չի զինում: Նրանց գործածած զենքը Կալաշնիկովն է:
3. Ռուսաստանին իսլամիստ ահաբեկիչները չեն սպառնում: Ռուսաստանի մեջ ահաբեկություններն արվում են սեփական չընտրված ու իշխանությունը ուզուրպացրած նախագահն ու կառավարությունը: 
4. Ռուսաստանը չի պայքարում իսլամական հրեշի դեմ, այլ Ասադի ընդդիմության, որ բոլորովին նույն բանը չէ եւ ոչ ըստ էության իր հերթին օգնում է Իսլամական պետության ամրացմանը:
Կա նաեւ 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ այլ կետեր: Բայց ես հատկապես խնդրում եմ, որպեսզի մերձավոր արեւելքի հայությունը չհամարձակվի ռուսական քարոզչությամբ հագեցած իր մտքերով հայտնվել այս գրառումի տակ, ընդհանուր տխմարություններով քողարկելու համար իր ծուլությունն ու անմտությունը: Որովհետեւ նախ հայությունն ընդհանրապես, իսկ ռուսահայությունն ու մերձավոր արեւեելքի հայությունը մասնավորապես՝ ռուսական կայսրության քարոզի, հակաամերիկյան քարոզի չտեսնված կրողներ են եւ գարշելի են ինձ, որովհետեւ ժողովրդականության ու ազատության սկզբունքները միանգամայն հակասում են այն մտածողությանը, որ կրում է հարմարվող հայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել