Նայում եմ ու բոլոր ընկերներս դրել են ֆրանսիական դրոշակ

Կատարվածի մասին իմ ցավակցության առումով օրիգինալ լինել չեմ կարող, քանի որ զգացական պահ է, որ ներքուստ հասկացվելու ու մտորելու տեղիք է տալիս , բայց և այս համատարած երևույթի վերաբերյալ կան որոշ դիտարկումներ:
Առաջինը վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը 
- սովորաբար հարևանը իր լկտիության գագաթնակետին հասնում է երբ աշխարհը զբաղված է ինչ որ դեպքերով: Փարիզյան խմբագրատան գնդակոծումից օր էլ չանցավ և սկսվեցին ինտենստիվ հարձակումները :
Այդպես էր նաև Ավետիսյանների սպանությունից ուղիղ մեկ շաբաթ անց : Մենք բոլորս Սև նկարներով էինք երբ եղավ ու մի պահ անգամ կարիք եղավ բոլորին ասելու որ թողնեն սուգը և ի զեն կոչ անելու 
-Ուզում եմ հիշեցնել նույն համատարած բողքը որ ունեք արցախյան իրադարձությունների ժամանակ , երբ աշխարհը քնած է կամ ավելի ճիշտ գիտենալով լռում է:
Երկրորդ .
- էս ամենի մեջ տարրական վախ կա և աշխարհի բազում վախեցած մարդկանց պես բռուցքվելու տենդենց , քանի որ մեծ առումով բացի ֆրանսիացի ընկերներ ունեցողներից և պաշտոնատար անձանցից մնացած դրոշակակիրները առավել քան միշտ ու ամեն հարցում ուռա գոռացողներ են:
Կարծես թե մենք վախենալու տեղ չունենք քանի որ գտնվելով պատերազմական վիճակում ամեն օր պետք է պատրաստ լինենք կրակոցների և իրականում հոգեպես պատրաստ ենք

Սակայն էլի կարիք կա հիեցնելու որ էս ողբ ու կականձով տարված մենք կարող ենք կորցնել մեր զգոնությունը և ամեն նման դեպք մեր համար կարող է լինել կորուստի նախադրյալ - իսկ դուք գիտեք թե ինչքան թանկ է մեր համար ամեն մի հայ :

Ցավակցությունների պահով.
Եվրոպան մեռնում է և եթե մի երկու տարի առաջ դա նոր էր նկատելի , ապա էսօր արդեն օր օրի մեռնելուց բացի նաև ...
մենք կորցնում ենք մարդկային պատմության ամենագեղեցիկ ձեռքբերումներից մեկը և ցավում եմ որ կորցնում ենք մարդկության պատմության այս թելը /ի դեպ Պալմիրից ու Աշուրբանիպալի հարթաքանդակի ոչնչացումից կամ գողությունից հետո սպասելի էր/ և դադարելով սակրալ արվեստով ու արժեքներով ապրելուց՝ մենք դառնալու էինք այս ամենի ականատեսը

Թե երբ կգա նոր Վերածնունդ և թե այս անգամ ինչ դեր կունենա մեր ազգը ու երկիրը ? հարցեր են և ցույց կտա ժամանակը .....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել