Մադրիդի «Ռեալ»-ի հայաստանյան ֆան ակումբի ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է բարեգործական ֆուտբոլային հանդիպում 2.5 տարեկան Սարգիս Ղարախանյանին օգնելու համար: Մրցելու են Realmadrid.am կայքի թիմն ու տնտեսագիտության ֆակուլտետի առաջնության հաղթողը՝ 4-րդ կուրսի թիմը:

Դեկտեմբերի 28-ին ժամը 14:30-ից «Խուլ ու համրերի կենտրոնի» մարզադահլիճում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպումը: Մուտքը ազատ է լինելու, իսկ դահլիճում տեղադրված կլինեն հատուկ արկղեր՝ Սարգսի համար գումար նվիրաբերելու համար:

Խնդրում ենք անտարբեր չգտնվել մարդկային ճակատագրի նկատմամբ ու Ձեր փոքրիկ լուման ներդնել երեխայի բուժման համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել