բացել լրահոսը
12.11.2015  14:35

ՕԵԿ-ը դեմագոգիայի և հոգեդարձի ճանապարհին

Serop Garnikovich

Հայաստանի ներքաղաքական արենայում իր առանձնահատուկ տեղն ունի ՕԵԿ-ը, որը փորձում է ակտիվության նշույլներ ցույց տալ: Իսկ թե ինչի կարող է բերել ՕԵԿ-ի ակտիվացումը «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անվան ներքո, կարելի է կանխատեսել ՕԵԿ-ի քայլերից: Այս հարցում կարևոր է այն հանգամանքը, թե ինչ մարտավարություն է որդեգրել այս քաղաքական ուժը, ինչ գործնական ուղղություններվ է գործում:

Առաջին քայլը, որն արեցին ՕԵԿ-ականները, ձերբազատվել ՕԵԿ-ի վարկաբեկված անունից «Հայկական վերածնունդի» եզրույթի միջոցով, սակայն ժամանակը ցույց տվեց, որ իրենց առաջ քաշած այս պրոյեկտը որևէ ազդեցություն չի ուենում ՕԵԿ-ի շուրջ հանրության մոտ առկա տրամադրվածության վրա: Ավելին՝ ՕԵԿ-ի քաղաքական կնքահայր Արթուր Բադասարյանը շարունակվում է որակվել որպես քաղաքական դաշտի օդիոզ ԱԽՔ:

Մյուս քայլն արեցին ՕԵԿ-ի պատգամավորներն ԱԺ-ի նստաշրջաններում: Կուսակցության ղեկավար Արթուր պաշտոնազուրկի ցուցումներով ՕԵԿ-ականներն ԱԺ-ն դարձրեցին դեմագոգիայի կենտրոն. նրանք ցանկացած հարցի վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնում՝ ժամերով խոսում են ամեն ինչից, բացի բուն թեմայից: Տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում են քաղաքացիներին ցույց տալ, թե գործ են անում: Ինչևէ, հեռվաշենից ինչ-որ մի չոբան էլ կարող է երկար-բարակ խոսել երկրում առաջացած իրավիճակից, թվարկել անհանգստացնող երևույթներ, սակայն ի տարբերություն չոբանի՝ պատգամավորները պարտավոր են կարծիքներ հայտնել, որոնք կլինեն գործնական կամ կիրառական և պահանջված օրենքները մշակելու գործում, այլ ոչ թե քաղաքացիների ուղեղները ժամերով սղոցել միշտ նույն թեմաներով և նույն ոճի մեջ:

ՕԵԿ-ին այլևս լուրջ չի ընդունում ոչ մի քաղաքական ուժ. բոլորը խույս են տալիս պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանից՝ որպես մի անսկզբունք կերպար: Նույնիսկ Ա. Բաղդասարյանի PR-շիկներն այնքան անտաղանդ են, որ սարկազմի տեղիք են տալիս իրենց նկատմամբ: Մարդիկ սկսել են քմծիծաղով հիշատակել «Հայկական վերածնունդ» մեկ մարդ ունեցող ՀԿ-ների համախմբումի անունը:

Նույնիսկ քննադատությունը չի բացում Արթուր Բաղդասարյանի աչքերը, որ այսպես երկար շարունակել չի կարելի: Տպավորություն է առաջանում, թե Ա. Բաղդասարյանը բարդույթավորվել է վերջին քաղաքական ձախողումներից ու կորցրել է իրավիճակը գնահատելու իր սողունային ունակությունները, որի արդյունքում էլ ինքը ժամանակավորապես տաք տեղ ապահովեց իր համար, սակայն շատ չանցած՝ ՕԵԿ-ն ինսուլտային իրավիճակում հայտնվեց: Իսկ ինչպես գիտենք, ինսուլտը կրկնվելու հատկություն ունի, որը դանդաղ հանգեցնում է ՕԵԿ-ի հոգեվարքին: ՕԵԿ-ը սկսել է դառնալ մի անդեմ վեցնոց ԱԽՔ, որի համար կամաց-կամաց մոտենում է ահասարսուռ մայրամուտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 773 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝