Այն, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փայլուն ելույթներով իր վրա է սևեռել եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը, գաղտնիք չէ:

Ավելի վաղ հայտնում էին, որ Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, իտալական «Միլան»-ը, «Ֆիորենտինա»-ն և գերմանական «Բավարիա»-ն:

Եվ ահա, իսպանական ԶԼՄ-ի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել են հետաքրքվել Բարսելոնա քաղաքից: Տիտո Վիլանովայի գլխավորած թիմի ղեկավարները կարծում են, որ Հենրիխը իր որակներով համապատասխանում է իրենց թիմին և կարող է արագ մերվել Իսպանիայի առաջնության առաջատարի խաղաոճին:

Աղբյուրը նշում է նաև, որ Հենրիխը տեխնիկապես հիանալի է պատրաստված և ունակ է արագ գրոհներ կազմակերպել, ինչը շատ է գնահատվում Բարսայի մարզչական շտաբի կողմից, և նրան դիտում են որպես Խավիին ու Ֆաբրեգասին փոխարինողի:

Սպասվում է, որ կատալոնացիները պաշտոնական առաջարկություն են անելու «Շախտյոր»-ին արդեն մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ և կփորձեն ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը արդեն գալիք ամռանը, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա թիմին օգնել նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել