Ծառուկյանին ընդդիմություն դարձնելու Քոչարյան-Սարգսյան նախագիծը տապալվեց: Արևմուտքը պարզ հասկացրեց՝ Ծառուկյանը Իվանիշվիլի չի, հետևաբար Ծառուկյանը, եթե նույնիսկ առաջադրվեր և պարտվելու դեպքում էլ սեղմեր Սարգսյանի ձեռքն ու ընդուներ, որ պարտվել է արդար մրցապայքարում, ապա որևէ մեկը չէր հավատա, որ ընտրություններն անցել են ազատ ու արդար: Մի խոսքով` աշխարհի աչքերին թոզ փչել չհաջողվեց, իսկ Ծառուկյանի առաջադրումն էլ դարձավ անիմաստ ու նույնիսկ վտանգավոր, այն իմաստով, որ հետագայում ԲՀԿ-ով կարող են կրկին ընդդիմության իլյուզիա ստեղծել և թոզ փչել «նասիլենիի» աչքերին: Մինչդեռ պարտվելու դեպքում Ծառուկյանի հանդեպ հավատը, մեղմ ասած, անգրագետների շրջանում, որոնք բավականին լուրջ տոկոս են կազմում Հայաստանում, կնվազեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել