Նոյեմբերի 9-ին ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության միջազգային օրն է: Այն հաստատվել է «UNITED» ռասիզմի դեմ միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է ավելի քան 500 կազմակերպություն և 49 երկիր: Նշենք, որ 1938 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ «Հախճապակե գիշերը» կամ «Կոտրած ցուցափեղկերի գիշերը», սկիզբ դրեց Հոլոքոստին, որի հետևանքով մոտ 6 մլն հրեա մահացավ:
Բացի այդ, աշխարհում իսպառ չի վերացել նաև ֆաշիստական գաղափարաբանությունը: Այսօր ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության միջազգային օրը շատ երկրներում թեմատիկ միջոցառումներ են անցկացվում` նացիզմի և ահաբեկչության, ռասիզմի զոհերի հիշատակին:
Նոյեմբերի 9-ի հատկանշական իրադարձություններից են նաև ներքոնշյալները.
-1799-Նապոլեոն Բոնապարտը զինվորականության օգնությամբ տապալում է Դիրեկտորիայի համակարգը։
-1911-աշխարհում առաջին անգամ մեջքին ամրացվող պարաշյուտի բարեհաջող փորձարկում։
-1927-Չինաստանում հայտնաբերվեց հսկայական պանդա։
-1989-նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը, ինչպես արդեն նշվեց, սկսվեց Բեռլինյան պատի փլուզումը: Քաղաքացիներն Արևելքից Արևմուտք ազատ անցնելու հնարավորություն ստացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել