Նայում եմ Գարիկ Պապոյանի՝ «Վիտամինի» Գարիկի նոր տեսահոլովակի պրեմիերան, ու միանգամից մտքիս եկավ «ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով» ասացվածքը: Այ, օրինակ, ռուսական «Comedy club» հումորային նախագծում ևս կա Գարիկի նման տաղանդավոր տղա, ով լավ կիթառ է նվագում և լավ հումորներ անում, բայց ես երբեք չեմ մտածի, որ նա տեսահոլովակ կթողարկի: Խոսքը Սեմյոն Սլեպակովի մասին ա: Ի՞նչը կարա դրդի մարդուն, որ իր «գործից» զատ այլ բաներով զբաղվի.
1. Ֆինանսի պակաս. սա Գարիկի դեպքում չի աշխատում, քանզի բացի «Վիտամինում» հանդես գալուց հետո Գարիկը նկարահանվում է գովազդային տեսահոլովակներում, որը, ասեմ, բավականին լուրջ հոնորարի աղբյուր ա:
2. Ինքնահաստատվելու միջոց. սա ևս չի աշխատում Գարիկի պարագայում, քանզի Գարիկին, բացի Հայաստանից, ճանաչում են նաև աշխարհի գրեթե բոլոր հայերը:
3. Շոու բիզնես մուտք գործելու տարբերակ. սյս տարբերակը ևս բացառում ենք, քանզի Գարիկը վաղուց արդեն հանգրվանել ա շուբիզի ամենաթեժ գոտիներից մեկում:

Բացառելով այս 3 տարեբերակները՝ ես չեմ կարողանում հասկանալ Գարիկի այս քայլը, այդուհանդերձ նշեմ, որ դժվար թե հետայսու Գարիկի «պահանջարկը» հանրության շրջանակներում էլ ավելի բարձրանա, եթե չցածրանա իհարկե, որովհետև սա կարող ա հակառակ էֆեկտ տալ: Քթի մազ հանդիսատեսներ էլ կան էլի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել