ԵվրԱզԷՍը Հայաստանին վարկ ա տալիս 300 մլն ԱՄՆ դոլարի չափով...

Ի դեպ, վարկը տալիս ա Հայաստանում տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման խոչընդոտները վերացնելու համար։

Էն, որ այս վարկը մի օր փակվելու ա գույքով, ապացուցված ա տարիների փորձով, բայց ամենածիծաղելին վարկի տրամադրման նախապայմանն ա՝ ՀՀ կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը։

Հայաստանում երևի չկա մեկը, ով չի կարա թվարկի, թե որոնք են Հայաստանում տնտեսական աճի տեմպերի վրա ազդող բացասական երևույթները՝ սկսած օլիգարխներից ու մենաշնորհներից, վերջացրած ԵՏՄ-ով։ Այսինքն, կարելի ա՞ հասկանալ, որ ԵվրԱզԷՍը վարկ ա տալիս, որ Հայաստանն ազատվի ԵՏՄ-ից կամ օլիգարխներից... )) 

Տրամաբանորեն կարելի ա իհարկե, բայց իրականությունն այլ է, և մենք արդեն կարող ենք փաստել, որ հերթական վարկային բեռը գումարվում է մեր պետության ուսերին, և որը տնտեսության մեջ հերթական անգամ ոչինչ չի փոխելու...

Հակադարձո՞ւմ եք, ապացուցեք հակառակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել