Հանկարծ չմտածեք, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության աստճանի հետ կապված փոփոխությունները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից: Ես ինքս մգեցված ապակիներով ավտոմեքենա եմ վարում ու վստահ կարող եմ ասել, որ դա ինձ մի բան էլ օգնում ա, քան խանգարում, քանի որ արևի ճառագայթներից շատ լավ պաշտպանող միջոց ա: 
Հայաստանում արդեն հստակ մշակված մեխանիզմով են առաջնորդվում «մարդիկ»՝ էս փոփոխություններին սկիզբ տալով: Ինչ-որ մեկը նոր «պլյոնկաներ» ա ներմուծել Հայաստան, ու դրա իրացման լավագույն տարբերակն է օրենքով արգելել հները և թույլ տալ այդ նորերը: Դե պարզ ա, որ այդ ինչ-որ մեկը հասարակ «մահկանացու» չի մեր նման և «ատկատով» աշխատելու մեծ վարպետ ա:
Հ.Գ. Միանգամից ասեք էլի՝ ինչն ինչոց ա, թե չէ ավտովթարներից խուսափելու միջոց, Համոն փողը չի տվել, Հիտլերը տեղում չի, լոլո եք կարդում, որ ո՞ւմ ֆռացնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել