Էս պահին, երբ ես սա գրում եմ, ստեղից մի 5.000կմ տարածության վրա՝ հիանալի Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտվում է մի համերգ, որտեղ մի մարդու պես հավաքվել են մեր լավագույն երգիչ երգչուհիներից շատերը... Ես առաջին օրվանից դեմ եմ եղել, որ իմ անունը բաց հնչեցվի, բայց շատ անարդար կլինի, եթե ես իմ շնորհակալությունը չհայտնեմ այդքան մարդկանց, ովքեր իմ կողքին կանգնեցին…
Մի փոքր պարզաբանեմ …. Ես չէի ուզում, որ ինչ-որ կերպ իմ անունը տալն ազդեր տոմսերի վաճառքի վրա…, մարդիկ թող ուղղակի գան լավ համերգ վայելեն, իսկ եթե իմ երգիչ ընկերներն ուզում են էս դժվար պահին ինձ օգնեն, ես սիրով ու փոխադարձ հարգանքով կընդունեմ իրենց օգնությունը։
Ես շաաաատ ազդված ու շնորհակալ եմ բոլորիդ։ Հալալ ա ձեզ բոլորին։
Ես շաատ շնորհակալ եմ այն բազմաթիվ կայքերին, հեռուստա և ռադիոկայաններին, ովքեր անշահախնդիր մասնակցեցին այս համերգի կայացմանը։ Այն բոլոր մարդկանց, ովքեր շուրջ 2 ամիս արեցին ամեն ինչ, որ այս համերգը կայանա։ Մեր հիանալի հաղորդավարներին )) Ես հատուկ չեմ հնչեցնում անուններ, որ հանկարծ ոոոչ մեկիդ չմոռանամ, բայց բոոոոլորիդ հիշում եմ )))
Չեմ կարող միայն չառանձնացնել ու չնշել մի Մարդու, ով տառապեց ամենաշատը ու կազմակերպեց այս ամենը... Խաչ ջաան։ Խոսքեր չունեմ, բռատ…. Հալա՛լ ա քեզ։ Եթե Աստված ինձ մի հատել շանս տա, ու ես դեռ ինչ-որ բաներ կարողանամ նկարահանել, ամեն ֆիլմի տիտրերում գրելու եմ SPECIAL THANKS TO KHACHIK YEGHOYAN! ՈՒ սա հանաք չի…, էսքաաաան մարդու մոտ խոսք եմ տալիս ))
Մի խոսքով… Ես ձեր բոոոլորի ցաաավը տանեմ։
Ոնց որ դուք բոլորով մեկի համար արեցիք այսօր, այդպես ել էդ մեկը միիիշտ պատրաստ ա բոլորիդ համար։
Սիրում եմ բոլորիդ։ )))
Ձեր, Ս.Թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել