clothes-on-rackՄարդը, կրելով հագուստ, լցնում է այն իր էներգիայով՝ այդպիսով դառնալով նրա անհատականության մի մասը: Այսինքն՝ յուրաքանչյուր իր ունի էներգետիկ-ինֆորմացիոն միացում Ձեզ և Ձեր գիտակցությանը (մտքեր, էմոցիաներ, ապրումներ և այլն): Այլ կերպ ասած, Ձեր հագուստը հանդիսանում է Ձեր էներգիայի փոքր աղբյուր:
Մարդ, որը կրում է Ձեր հագուստը, ենթարկվելու է Ձեր էներգիային: Կլինի այդ ազդեցությունը դրական, թե՝ ոչ, կախված է որոշակի հանգամանքներից:

Օրինակ, եթե երկու սիրող մարդկանցից մեկը հագնում է ուրիշի վերնաշապիկը, և տվյալ մարդը տանը չէ, այս դեպքում վնաս չէ, քանի որ բերված օրինակում երկու անձիք սիրում են իրար, էներգիան սիրով է լցված: Նույնը կարելի է ասել, երբ երեխաները հագնում են իրենց ծնողների հագուստը: Հագնելով այդ հագուստը՝ նրանք ստանում են միայն դրական էներգիա: Սակայն պետք չէ հագնել հագուստ, եթե նրա տերն այդքան էլ լավ մարդ չէ, նման մարդկանց հագուստը լցված է լինում բացասական և ծանր էներգիայով, որը կարող է վնաս հասցնել Ձեզ՝ փոխանցելով իր պրոբլեմները, հիվանդությունը, բացասական լիցքերը և այլն: Նույնիսկ անեծք կարող է պարունակել:

Պետք չէ հագնել մահացած մարդու հագուստը, հատկապես եթե այն հանված է հենց մահացածի վրայից:

Պետք չէ հագնել հին հագուստ, եթե Դուք չգիտեք, թե ում է այն պատկանել:

Բայց եթե շատ եք հավանել մի իր և ուզում եք այն հագնել, պարզապես եկեղեցում այդ հագուստի վրա աղոթեք և մաքրեք այն ավելորդ էներգիայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել